Վուդի, դու «ծխո՞ւմ ես». Վուդի Հարելսոնի խուլիգանական լուսանկարը զարդարել է «Esquire»-ի շապիկը

19:34   9 օգոստոսի, 2019

Ամերիկացի 58-ամյա դերասան Վուդի Հարելսոնը չի կորցնում իր գրավչությունն ու շարունակում է երկրպագուներին ցնցել կինոյում հրաշալի դերերով ու ամսագերի համար լուսանկարներով։ Դրանիցից մեկն ամերիկյան «Esquire» ամսագրի համար արված ֆոտոշարքն է, որում նա հանդես է եկել մի քանի կերպարում։

Սեպտեմբերյան համարի շապիկին նա լուսանկարվել է ոճային կերպարում. նա ջինսե վերնաշապիկ է կրում, որի վրա կարված է ամերիկյան դրոշի տեսքով պատկեր, գրում է 24tv-ն։ Սակայն երկրպագուներին ամենից շատ ցնցել է ֆոտոշարքը, որի լուսանկարներից մեկում Հարելսոնն առանց ամաչելու մարիխուանայի ինքնաշեն գլանակ է ծխում։

Вуді Харрельсон для Esquire

Սակայն նրանք, ովքեր լավ են ճանաչում դերասանին, հիշում են, որ նա երդվյալ բուսակեր է եւ հանդես է գալիս ի պաշտպանություն մարիխուանայի օրինականացման։ Ամսագրի լրագրողների հետ զրույցում Վուդին խոստովանել է, որ դեռ երկու տարի առաջ դադարել է մարիխուանա ծխել, այդ պատճառով լուսանկարներում դա կարող է միայն ռեկվիզիտ լինել։

Вуді Харрельсон для Esquire

Մյուս լուսանկարներում Վուդի Հարելսոնը մի քանի ոճային կերպար է փորձել՝ սպիտակ սմքոինգ, սվիտներ եւ էպատաժային խալաթ։

Լուսանկարները՝ Esquire



© NEWS.am STYLE