Լեդի Գագային բազմամիլիոնանոց հայց է սպառնում «Shallow» երգի «պլագիատի» պատճառով

20:09   9 օգոստոսի, 2019

Երաժիշտ Սթիվ Ռոնսենը, որն այնքան էլ հայտնի չէ, հայտարարել է, որ «Աստղը ծնվեց» ֆիլմից «Shallow» օսկարակիր երգն իր «Almost» կատարման պլագիատն է, որը թողարկվել է 2012թ.-ին։ Page Six-ը հայտնում է, որ Ռոնսենը եւ նրա փաստաբանների թիմը դատական հայց են պատրաստում երգչուհու դեմ՝ պահանջելով «միլիոնավոր եւ միլիոնավոր դոլարներ» վճարել։

«Պարոն Ռոնսենը փորձում է շահույթ ստանալ հաջողակ արտիտսի միջոցով։ Դա ստոր է ու սխալ։ Ես աջակցում եմ Լեդի Գագայի մտադրությaնն իրեն պաշտպանել բոլոր հայտնի արտիստների անունից, որոնք նման մեղադրանքների են բախվել։ Եթե գործը շարունակվի դատարանում, Լեդի Gագան կպայքարի ու կհաղթի»,- ասել է երգչուհու փաստաբանը։

«Shallow» երգը դարձել է «Աստղը ծնվեց» ֆիլմի սաունդթրեքը։ Դրա հեղինակը հենց Լեդի Գագան է, ինչպես նաեւ Մարկ Ռոնսոնը, Էնդրյու Ուայաթը եւ Էնթոնի Ռոսոմանդոն։ Կոմպոզիցիան կատարում են Լեդի Գագան ու Բրեդլի Քուփերը։ Երգը բազմաթիվ մրցանակներ է ստացել, այդ թվում «Օսկար», «Ոսկե գլոբուս» եւ «Գրեմմի», իսկ կատարումը երկրպագուներին այնքան համոզիչ էր թվացել, որ անմիջապես տեղեկություններ էին տարածվել Քուփերի ու Գագայի սիրավեպի մասին։



© NEWS.am STYLE