«Ընկերներ»-ի աստղը վերածվել է ճգնավորի

23:02   9 օգոստոսի, 2019

Դերասան Մետյու Փերին, որը հայտնի է դարձել «Ընկերները» սերիալում կերտած դերով, սկսել է ճգնավորի կյանք վարել։  New Idea-ի տվյալներով նա համարյա չի լքում հյուրանոցի իր համարը, որի գիշերակացն արժե 7հազար դոլար։

Նշվում է, որ անցած տարի ամռանը ենթարկված վիրահատությունից հետո նա մեկուսացել է։ Բացի այդ 49-մյա դերասանը, որը երեք անգամ անցել է ալկոհոլիզմի դեմ վերականգնողական բուժում, կրկին սկսել է այն չարաշահել։ Այս մասին պնդում է հրատարակչության աղբյուրը։

Актер из Друзей превратился в затворника - СМИ

«Հազիվ, թե մեկը նրան ճանաչի (հյուրանոցում), քանի որ անհամեմատելի է այժմյան կերպարը նախկինից՝ ինչպիսին նրան հիշում էին մարդիկ։ Նա խուսափում է շփումներից եւ մութն ընկնելուն պես դուրս չի գալիս փողոց», - հայտնել է զրուցակիցը։

Նրա խոսքերով աստղը հյուրանոցի համարից դուրս է գալիս միայն հիվանդանոց գնալու կամ ծխախոտ գնելու համար։

Картинки по запросу сериал друзья

Հունիսին պապարացիները երկու տարվա մեջ առաջին անգամ լուսանկարել էին Մետյու Փերիին։ Դերասանի արտաքինը համացանցում անհանգստություն էր առաջացրել, քանի որ կադրերում նա կեղտոտ հագուստով էր, ուռած դեմքով ու ձեռքերով։ Լրագրողներն ուշադրություն են դարձրել նրա երկար եղունգների վրա։



© NEWS.am STYLE