«Ամենանուրբ». Իննա Խոջամիրյանը՝ գեղեցիկ շպարով

21:43   9 օգոստոսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է տեղադրել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարկված կադրերում դերասանուհին, որն «Էլենի օրագիրը 2» սերիալում մարմնավորում էր գլխավոր հերոսուհու կերպարը, վառ հագուստ  է կրում։ Իննան նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին։ «Մուննաթ»,- մեկնաբանություններում գրել  է նա։ Դերասանուհու էջը լի է հաճոյախոսություններով։ «Ամենանուրբ»,- գրել է օգտատերերից մեկը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին վարդագույն բլուզ էր կրում, որը համադրել էր ջինսե բաճկոնի հետ։ Կերպարն ամբողջացնում էին խոշոր ականջօղերն ու վզնոցը։ Դերասանուհին նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին թողել, իսկ նրանցից մեկը գրել էր. «Գեղեցկուհի։ Մազերի այս գույնը շատ է սազում քեզ։ Ներդաշնակ ու գեղեցիկ»։



© NEWS.am STYLE