Ջինսե տաբատ եւ վերնաշապիկ․ Լիա Զախարյանի ամառային կերպարը

23:33   9 օգոստոսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը միկրոբլոգի իր էջում հաճախ է ներկայացնում նոր, գրավիչ լուսանկարներ, հրապուրիչ սելֆիներ, աշխատանքային եւ առօրյա տեսանյութեր:

Այս անգամ դերասանուհին նույնպես ուրախացրել է միկրոբլոգի իր էջի երկրպագու-հետեւորդներին՝ ներկայանալով վառ, ամառային լուքով: Լիա Զախարյանն իր Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել։ Կադրում դերասանուհին կրում է ճերմակ վերնաշապիկ, ջինսե տաբատ, սպորտային կոշիկներ։ Հրապարակմանը կից նա մեկնաբանություն չի թողել։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Գորիսում։ Հմայիչ դերասանուհին պատկերված էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Լիան ստիպակ զգեստ էր կրում եւ նուրբ շպարով էր։ Կադրերը մեկնաբանված չէին։



© NEWS.am STYLE