Հովազային պրինտով սեքսուալ բիկինի․ Քորթնի Քարդաշյանն իր հանգիստն է վայելում Իտալիայում

11:11   10 օգոստոսի, 2019

40-ամյա Քորթնի Քարդաշյանն իր ամառային հանգիստն է վայելում Իտալիայում։ Աստղը երեխաների՝ 9-ամյա Մեյսոնի, 7-ամյա Պենելոպեի ու 4-ամյա Ռեյնի հետ մեկնել է Իտալիա։ Բազմազավակ մայրն իր երկրպագուներին ուրախացրել է նոր, համարձակ լուսանկարով։

Քորթնին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում կերպարանք է ընդունել հովազային պրինտով բիկինիով։  Նրա գլխին առկա է նաեւ լողազգեստի պրինտով գլխափաթթոց (չալմա), որի դիզայնով զբաղվել է անձամբ նա։ Քարդաշյանի խոսքերով այն ստեղծվել է հատուկ տեխնոլոգիայով։ Դրա օգնությամբ վարսերը երկու անգամ շուտ են չորանում եւ քիչ են վնասվում։ Օգոստոսի 15-ին Քորթնին նախատեսում է իր կայքում՝ Poosh-ում վաճառքի հանել այս  աքսեսուարները։

Кортни Кардашьян в тюрбане с животным принтом

Երկրպագուները գնահատել են աստղի նորաձեւ, ոճային լողազգեստն ու սլացիկ մարմինը։ «Ես կցանկանայի այնպիսի ոտքեր ունենալ, ինչպիսին իրենն են», «Այս բիկինիով հիանալի տեսք ունես», «Քորթնի, քո կազմվածքը քույրերիդ կազմվածքներից ավելի գեղեցիկ է», - օգտատերերը մեկնաբանել են հրապարակումը։



© NEWS.am STYLE