Լողազգեստ, գեղեցիկ կազմվածք․ Թինա Կանդելակին պարծեցել է սլացիկ ոտքերով (ֆոտո)

12:14   10 օգոստոսի, 2019

Թինա Կանդելակին պարբերաբար լուսանկարներ է հրապարակում մարզասրահից, այդ պատճառով զարմանալի չէ, որ հանգստի ընթացքում եւս նա հետեւում է սնվելու ու մարզումների ռեժիմին։ «Матч ТВ»  սպորտային հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսերը դստեր՝ Մելանյանի հետ հանգստանում է Հունաստանում։ Հեռուստահաղորդավարուհին բիկինիով ֆոտոշարք է իրականացրել։ Թինան իր հետ վերցրել է լողազգեստոների մի ամբողջ հավաքածու, այդ իսկ պատճառով էլ գայթակղիչ կերպարներով կարողանում է ուրախացնել երկրպագուներին։

Կանդելակին կադրում կրում է զոլավոր բիկինի։ Աստղը ցուցադրել է գեղեցիկ արեւայրուքն ու որովայնի պրեսը։

«Ահա, թե ինչ է պատահում, երբ բաց ես թողնում մարզումները», - Instagram-ի հրապարակմանը կից գրել է հաղորդավարուհին։

Նշենք, որ օրերս Թինան լուսանկար էր հրապարակել՝ ցուցադրելով իդեալական կազմվածքն ու սլացիկ ոտքերը։ Հետեւորդները գնահատել էին նրա հրապարակումը՝ բազմաթիվ հիացական մեկնաբանություններ թողնելով։ Նոր լուսանկարում արդեն կարելի է գնահատել նաեւ իդեալական արեւայրուքը։



© NEWS.am STYLE