Ճապոնական դիետա 7 օրվա համար

16:19   11 օգոստոսի, 2019

Յոթ օրվա համար նախատեսված ճապոնական դիետան նիհարելու մեթոդ է, որի առանձնահատկությունն այն է, որ ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում կարելի է տպավորիչ արդյունքներ արձանագրել. միջինում կարելի է 3-6 կգ կորցնել:

Ճապոնական դիետայի ճաշացանկը.

Առաջին օր

Նախաճաշ. Սուրճ

Ճաշ. Մեկ բաժակ տոմատի հյութ, խաշած ձու (2 հատ), պեկինյան կաղամբով աղցան՝ ձիթապտղի ձեթով;

Ընթրիք. Շոգեխաշած ձուկ (250 գրամ):

Երկրորդ օր

Նախաճաշ. Պաքսիմատ, սուրճ;

Ճաշ. Խաշած ձուկ (250 գրամ), կաղամբով աղցան՝ ձիթապտղի ձեթով;

Ընթրիք. Խաշած տավարի միս (100 գրամ), մեկ բաժակ անյուղ կեֆիր:

Երրորդ օր

Նախաճաշ. Պաքսիմատ, սուրճ;

Ճաշ. Անսահմանափակ քանակությամբ տապակած դդմիկ;

Ընթրիք. Խաշած տավարի միս (200 գրամ), խաշած ձու (2 հատ), կաղամբով աղցան:

Չորրորդ օր

Նախաճաշ. Սուրճ;

Ճաշ. Խաշած ձու, պանիր (50 գրամ), խաշած ստեպղին;

Ընթրիք. Երկու խնձոր:

Հինգերորդ օր

Նախաճաշ. Խաշած ստեպղին՝ կիտրոնի հյութով;

Ճաշ. Կես կիլոգրամ հավի կրծքամիս, կաղամբով եւ ստեպղինով աղցան՝ ձիթապտղի ձեթով;

Ընթրիք. Երկու խնձոր:

Վեցերորդ օր

Նախաճաշ. Սուրճ;

Ճաշ. Շոգեխաշած ձուկ (200 գրամ), տոմատի հյութ;

Ընթրիք. Կաղամբի աղցան, երկու խաշած ձու:

Յոթերորդ օր

Նախաճաշ. Կանաչ թեյ;

Ճաշ. Խաշած տավարի միս (200 գրամ), տանձ;

Ընթրիք. Շոգեխաշած ձուկ (200 գրամ), մեկ բաժակ կեֆիր:

 

Աղբյուրը՝ ayzdorov.ru



© NEWS.am STYLE