Խորը բացվածքով սպորտային լողազգեստ․ Ադրիանա Լիման՝ օվկիանոսի ափին (ֆոտո)

13:16   10 օգոստոսի, 2019

38-ամյա Ադրիանա Լիման ոճային լողափնյա կերպարով պարծեցել է իր կազմվածքով։ Victoria’s Secret-ի նախկին հրեշտակն ընտրել է բավականին համարձակ բացվածքով սպորտային լողազգեստ։

Բրազիլացի սուպերմոդելն իր հանգիստն է անցկացնում օվկիանոսին կից։ Իր Instagram-ում նորաձեւության պոդիումների աստղը լուսանկար է հրապարակել, որում կրում է Puma ապրանքանիշի լողազգեստ։ Ի դեպ, մոդելը հանդիսանում է բրնդի նոր հավաքածուի դեսպանը։ Կադրում Լիման պառկած է կերպարանք ընդունել։ Հայտնի մոդելը հանգստի ժամանակ հրաժարվել է կոսմետիկայից։

«Ջեյմս Բոնդի ընկերուհին», - հրապարակմանը կից գրել է Ադրիանան։ Երկրպագուները գնահատաել են իրենց կուռքի սեքսուալությունը։



© NEWS.am STYLE