Սեւ ուլտրակարճ զգեստ․ Աննա Դովլաթյանի գրավիչ կերպարը

13:52   10 օգոստոսի, 2019

Երգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի Աննա Դովլաթյանն իր Instagram -ում բավականին ակտիվ է: Նրան հաճախ տեսում ենք նուրբ ու պայծառ կերպարներում, հմայիչ տեսանյութերում: Նրա միկրոբլոգի էջը բավականին նրբաճաշակ է «դասավորված». լուսանկարները հիմնականում նույն երանգներն ունեն ու գրեթե բոլորն էլ նրբությամբ են պարուրված:

Աննա Դովլաթյանն իր  միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներ-երկրպագուներին ներկայացել է գրավիչ կերպարում։ Կադրերում նա վառ դիմահարդարմամբ է։ Կրում է սեւ երանգի, կարճ զգեստ, իսկ կերպարն ամբողջացնում են բարձրակրունկներն ու նույն երանգի փոքրիկ պայուսակը։  Կադրին կից մեկնաբանության չենք հանդիպում։

Ավելի վաղ Աննա Դովլաթյանը կիսվել էր լուսանկարով, որում զույգը պատկերված էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Աննան սպիտակ հագուստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ «Սիրելիներս, սա այն լողափն է, որտեղ Լեոնարդո դի Կապրիոն նկարահանվել է «Լողափ» ֆիլմում, եւ հենց այս կղզին HOLLYWOOD-ը վարձում է նկարահանումների համար»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE