Մինի բիկինիով Մայլի Սայրուսի կրքոտ պարերը (վիդեո)

14:49   10 օգոստոսի, 2019

Ամերիկացի դերասանուհի, երգչուհի, սկանդալների սիրահար Մայլի Սայրուսը հանգստանում է Իտալիայի Կոմո լճում եւ երկրպագուների ու հետեւորդների հետ հաճախ կիսվում է լուսանկարներով ու տեսանյութերով։

View this post on Instagram

A post shared by Miley Cyrus (@mileycyrus) on

Երգչուհին իր Instagram-ում նոր տեսանյութ է հրապարակել, որում պարում է Rock The Boat երգի ներքո։ Սայրուսը մինի բիկինիով է, մարմնի վրա երեւում են դաջվածքները, իսկ լողափնյա կերպարն ամբողջացրել են թեւնոցներն ու վզնոցները, ինչպես նաեւ աեւային ակնոցը։ Երկրպագուներն, իհարկե, գնահատել են երգչուհու կազմվածքը եւ հրապարակմանը կից բազմաթիվ հիացական մեկնաբանություններ են թողել։

Իտալական արձակուրդներից մեկ ամիս առաջ Մայլին Մեծ Բրիտանիայում հանդես է եկել երաժշտական ամենամյա Glastonbury փառատոնին։ Վերջին շրջանում նա շատ է աշխատել, իսկ մայիսին լույս է տեսել նրա She Is Coming ալբոմը։



© NEWS.am STYLE