Քիմ Քարդաշյանի դուստրը՝ 35 000 դոլար արժողությամբ պայուսակով (ֆոտո)

15:43   10 օգոստոսի, 2019

38-ամյա Քիմ Քարդաշյանն ընտանիքի հետ մեկնելէ Ճապոնիահանգստանալու։ Քիմն ու Քանյեն կարմիր պատի մոտ երեխաների հետ ֆոտոշարք են իրականացրել։ Հայտնի մայրիկը ներկայացել է սեւ տաբատով, մեջքը բաց տոպով, իսկ ամուսինը կադրում կրում է բաց երանգի տաբաը եւ ազատ վերնաշապիկ։ Լուսանկարում Քիմը գրկել է 3-ամյա Սեյնթին։ Իսկ 6-ամյա Նորթ Ուեսթը կերպարանք է ընդունել Dior ապրանքանիշի պայուսակով, որն արժե 35 հազար դոլար։

Այս պայուսակը դիզայներական աշխատանք է, որը թողարկվել է սահմանափակ քանակությամբ՝ մշակված ճապոնական Hajime Sorayama նկարչի կողմից։

Հետեւորդները հիացել են փոքրիկ Նորթի ոճով։ «Նորթը ոգեշնչում է», «Ցանկանում եմ կողոպտել Նորթի պահարանը», «Նա ծնված մոդել է», «Քիմ պատրաստ եղիր, որ Նորթը շուտով գերազանցելու է քեզ», «Նորթի պայուսակի արժեքն իմ տարեկան աշխատավարձից բարձր է», - Instagram-ում գրել են նրանք։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE