Գանգուր վարսեր, լողազգեստ․ Իվետա Մուկուչյանի հրապուրիչ կերպարը

16:47   10 օգոստոսի, 2019

Երգչուհի Իվետա Մուկուչյանը հայկական երգարվեստի, թերեւս, ամենապայծառ ու ամենահամարձակ ներկայացուցիչներից մեկն է: Միկրոբլոգի իր էջում նա իր հետեւորդներին ու երկրպագուներին գրեթե ամեն օր ներկայացնում է իր գայթակղիչ, հմայիչ լուսանկրաները ֆոտոշարքերից, հանգստից կադրեր, համարձակ եւ նորաոճ կերպարները:

Երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել՝ հերթական անգամ ցուցադրելով իր գայթակղիչ ու ոճային կերպարը։ Հրապարակված կադրում Իվետան լողազգեստով է, գանգուր վարսերով։ Կադրին կից նա մեկնաբանություն չի թողել։

Ավելի վաղ երգչուհին լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր գայթակղիչ կերպարում։ Հրապարակված կադրը սեւ-սպիտակ էր, Իվետան արեւային ակնոցով էր։ Կրում էր քարերով տոպ, գլխարկ։ Կերպարն ամբողջացնում էին զարդերը։



© NEWS.am STYLE