Հայտնի է դարձել Ալլա Վերբերի մահվան պատճառը

17:17   10 օգոստոսի, 2019

Պարզվել է, որ մոսկովյան լյուքսի թագուհի 61-ամյա Ալլա Վերբերը լուրջ հիվանդ է եղել։

-Բարի լույս, սիրելի հետեւորդներ, - այսպես կսկսեր իր գրառումը մեր կողմից շատ սիրելի Ալլա Կոնստանտինովնան, - Ալլա Վերբերի Instagram-ում գրել է նրա օգնականը։ - Արդեն մի քանի օր է, ինչ սգում ենք անդառնալի կորուստը։ Հեռացավ մեծանուն կին, որը լեգենդ դարձավ կյանքի օրոք։

Նրա օգնականները շտապել են վերջ դնել կնոջ մահվան մասին ամեն տեսակ խոսակցություններին։ Նրանք հայտարարել են, որ Վերբերի մահվան պատճառ է դարձել մենինգոկոկային վարակը: Թույլ օրգանիզմը չի կարողացել հաղթահարել այն։

Հիշեցնենք, որ օրեր առաջ 61 տարեկանում կյանքից հեռացել է Մոսկվայի Գլխավոր ունիվերսալ խանութի նորաձեւության գծով տնօրեն, Mercury ոսկերչական ապրանքանիշի փոխնախագահ Ալլա Վերբերը։

Աղբյուրը՝ Kp



© NEWS.am STYLE