Կարմիր տոպ, ջինսե կարճ կիսատաբատ․ սկանդալային Անժելա Սարգսյանի նոր լուսանկարը

19:09   10 օգոստոսի, 2019

Դերասանուհի Անժելա Սարգսյանը, ով արդեն տեւական ժամանակ է, ինչ դստեր հետ բնակվում է Լոս Անջելեսում, իր միկրոբլոգի հետեւորդներին հաճախ ցուցադրում է իր առօրյան, դստեր հետ ժամանցը: Սոցցանցերում լինելով ակտիվ սկանդալային դերասանուհին չի դադարում ուրախացնել իր հետեւորդներին ու երկրպագուներին:

Դերասանուհին իր Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած ինֆրմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել: Կադրում դերասանուհին դստեր հետ է, կրում է կարմիր տոպ, ջինսե կիսատաբատ, սպորտային կոշիկներ։ Հրապարակմանը կից Անժելա Սարգսյանը մեկնաբանություն չի կատարել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Անժելան սպորտային հագուստ էր կրում՝ սեւ լեգինսներ, մոխրագույն վերնազգեստ եւ սպորտային կոշիկներ։ Դերասանուհին դիմահարդարված չէր։



© NEWS.am STYLE