«Երեւանյան խրոնիկա»․ Նազենի Հովհաննիսյանը՝ երկարափեշ, ժանյակավոր զգեստով

20:02   10 օգոստոսի, 2019

Հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն աշխատանքից եւ նկարահանուներից զատ՝ հասցնում է նկատել նաեւ իր շրջապատում կատարվող ամեն ինչ եւ իրեն շրջապատող մարդկանց տրամադրությունը: Նազենին նաեւ շատ հետաքրքիր էջ ունի, քանզի նրա հրապարակումներն ամենատրբեր թեմաների շուրջ են։

Նազենի Հովհաննիսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային, հմայիչ կերպարում։ Կադրում հաղորդավարուհին կրում է սեւ, ժանյակավոր, երկարափեշ զգեստ, որը համադրել է բարձրակրունկների հետ։ Հրապարակմանը կից Նազենին կատարել է հետեւյալ գրառումը․ 

«Երևանյան խրոնիկա. 2019թ.

Օպերային թատրոնի հակառակ կողմը` կամ... անվանեք ինքներդ)

Հ.Գ. Չգիտեմ աղբարկղն արդեն քանի տարի է էստեղ, բայց ասես ժամանակակից արվեստի ինստալացիա լինի»:

Ավելի վաղ Նազենի Հովհաննիսյանը լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր ամառային, հմայիչ կերպարում։ Կադրում հաղորդավարուհին կրում էր մարմինն ընդգրկող ամառային զգեստ։ Հրապարակմանը կից Նազենին կատարել էր հետեւյալ գրառումը․ «Պոսեյդոնի տաճարը, մայրամուտն ու քամին... և ես` ինչպես միշտ շատ հարմար կոշիկներով»։



© NEWS.am STYLE