«Այլեւս 20 տարեկան չես, սթափվիր»․ Լոլիտան՝ թավշյա լողազգեստով

19:48   10 օգոստոսի, 2019

Լոլիտա Միլյավսկայան համարվում է ռուսական էստրադայի էպատաժային աստղերից մեկը։ Նա չի խուսափում իր տարիքից ու չի ամաչում իր կազմվածքից։ Իսկ ամուսնու՝ Դմիտրի Իվանովի հետ բաժանվելուց հետո երգչուհին, ասես կրկին երիտասարդացել է։

Լոլիտան իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել, որում ներկայացել է սեւ, թավշյա լողազգեստով, որն էլ կրծքավանդակի հատվածում ոսկեգույն գործվածք ունի։

View this post on Instagram

A post shared by Лолита Милявская (@lolitamilyavskaya) on

«Մի ամբողջ տարի շփվեցի տաղանդավոր ռեժիսորների հետ։ Ինչ-որ բաներ չէին ստացվում, չնայած ընկերությունը չդադարեց։ Իսկ այժմ Լյոնյա Կոլոսովսկին, որի վերջին աշխատանքը«Հիսուս»-ն է «Լենինգրադի» համար, հիանալի սցենար է ուղարկել։ Մնում է գտնել հարմար ժամանակ։ «Արյունս եռում է»։ Հետո կնկարահանենք «Հայրիկին»», - տեսանյութին կից գրել է Լոլիտան։

Այդուհանդերձ երգչուհու հետեւորդներն ու երկրպագուները չեն գնահատել նրա լուքը։

«Լոլա, ինչու՞ ես ցուցադրում քո բարեմասնությունները։ Դուք շատ գեղեցիկ եք։ Կարծում եմ արդեն փնտրտուքի մեջ եք», «Լոլիտա, մարդկանց մի ծիծաղեցրու, դու այլեւս 20 տարեկան չես։ Հայելու մեջ նայիր, բռնցքամարտիկ, ոչ մի հմայք։ Կներես, բայց զգեստ քեզ ավելի շատ է սազում», «Այո, դուք կին եք առանց բարդույթների», - գրել են հետեւորդները։



© NEWS.am STYLE