Մարիամ Ալեքսանյանի ամառային քնքուշ լուսանկարը

21:47   10 օգոստոսի, 2019

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր մեղմ ու հմայիչ ամառային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Մարիամը սպիտակ երանգի, կարճ զգեստ է կրում։ Ամառային գեղեցիկ կերպարն ամբողջացնում է գունավոր վզկապը։ Կադրում երիտասարդ դերասանուհու աչքերը փակ են։  Մարիամը լուսանկարը չի մեկնաբանել։

Ավելի վաղ հրապարակված տեսանյութում Մարիամը բաց գույնի երկար զգեստ էր կրում, որն ընդգծում էր գեղեցիկ կազմվածքը։ Մարիամն այն համադրել  էր խոշոր աքսեսուարների հետ՝ ականջօղեր, թեւնոցներ եւ նուրբ վզնոց։ Կերպարն ամբողջացրել էր արտահայտիչ շպարը, որն ընդգծել էր դերասանուհու գեղեցկությունը։



© NEWS.am STYLE