Պապարացիները Հոլիվուդում զբոսանքի ժամանակ լուսանկարել են Բելլա Հադիդին

23:33   10 օգոստոսի, 2019

Պապարացիները Հարավային Հոլիվուդում զբոսանքի ժամանակ «բռնացրել են» 22-ամյա մոդել Բելլա Հադիդին։ Մոդելը հանդիպելէ ընկերներին։ Կադրերում երեւում է Բելլայի ամառային լուքը․ նա կրում է դղին տոպ, ծաղկավոր պրինտով կիսաշրջազգեստ։ Լուքը համալրել են Louis Vuitton ապրանքանիշի պայուսակն ու բարձրակրունկները։

Белла Хадид

Դատելով կադրերից Բելլան բարձր տրամադրություն ունի, քանզի ժպտում է։

Us Weekly-ն օրերս հայտնել էր, որ Հադիդն ու «Գրեմմիի» մրցանակակիրը երկրոդ անգամ որոշել են իրենց հարաբերություններին դադար տալ։ Աղբյուրի խոսքերով նրանք երկուսն էլ այժմ աշխատում են կարիերայի զարգացման ուղղությամբ։ Բելլան պատրաստվում է Նորձեւության շաբաթվան, իսկ The Weeknd-ը երաժշտություն է ձայնագրում եւ նկարահանվում ֆիլմում։  

-Նրանք այժմ շատ են ճամփորդում ու աշխատում, իսկ դա որոշակի բարդություններ է ստեղծում։ Սակայն այս երկուսը սիրում են միմյանց, նրանք գիտեն, թե ինչ է նշանակում միմյանց կորցնելը, այդ իսկ պատճառով այժմ աշխատում են իրենց հարաբերությունների վրա, - ասել է աղբյուրը։



© NEWS.am STYLE