Գեղեցի՞կ է․ ոչ․ Վոլոչկովայի հունական հնարքը՝ օտար տղամարդու օգնությամբ

10:27   11 օգոստոսի, 2019

Ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչների մեծ մասը փորձում է փրկվել մոսկովյան ցրտից Անաստասիա Վոլոչկովան եւս բացառություն չէ։ Նա իր հանգիստն է վայելում Հունաստանում, որտեղ 43-ամյա պարուհին կրկին անգամ ցուցադրել է իր ֆիրմային շպագատը։ Չնայած, առանց դրա հնարավոր չէ։

43-ամյա տիկինը հագել է նեոնային բիկինի եւ արել ակրոբատիկ հնարք, ընդ որում, ոչ միայնակ, այլ հանգստացող երիտասարդի հետ,  որն օգնել է նրան։ Վոլոչկովան ձեռքերով հենվել է լողավազանի մոտ առկա  կամրջի հենակին, իսկ տղամարդը բռնելով Անաստասիայի ոտքից նրան վեր է բարձրացրել։ Իսկ մյուս ոտքի օգնությամբ բալետի պարուհին ցուցադրել է իր շպագատը։

«Ինձ ասում են, որ շատ համեղ եւ քաղցր եմ, - Վոլոչկովան գրել է իր Instagram-ում։ - Գեղեցի՞կ է»։ Ճիշտն ասած, ոչ։ Ոչ էսթետիկ է, սակայն հենց սա է իրական Վոլոչկովան։ Ի դեպ նրա հարցին ոչ ոք չի պատասխանել, քանզի իր հրապարակումներին կից մեկնաբանությունների հատվածը նա ժամանակավորապես արգելափակել է։

«Սովորաբար տղամարդիկ ինձ խանդում են անգամ սեփական շողքիս։ Սակայն այժմ ես ինքս հիացա իմ ոտքերի երկարությունով։ Պատկերացրեք դրանք շպագատ նստած վիճակում», - հավելել է նա։

Մի խոսքով, ամեն ինչ Վոլոչկովայի ոճի մեջ է։

 



© NEWS.am STYLE