Միլիարդատերերի մոտ այսպես է․ Քայլի Ջենների բոյֆրենդը նրան թագավորական նվեր է մատուցել

12:26   11 օգոստոսի, 2019

Քայլի Ջենները նշում է իր 22-ամյակը եւ նրա 28-ամյա սիրելին՝ ռեփեր Թրեւիս Սքոթը նրան արքայական նվեր է մատուցել։

Ռեփերն աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրոջը ադամանդե մանյակ է նվիրել, իսկ Քայլին էլ, իհարկե, պարծեցել է նոր զարդով՝ հրապարակելով այն իր Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է։

Ռեալիթի շոուի աստղը ծննդյան օրը նշել է Իտալիայում՝ նավի վրա։ Աստղային ընտանիքն արդեն մի քանի օր է, ինչ գտնվում է Կապրիում, որտեղ տեղի է ունենում ուրախ ու շքեղ երեկույթ։

Թրեւիս Սքոթը նախօրոք է շնորհավորել սիրելիին։ Նա ողջ տունը զարդարել է վարդի թերթերով, ինչն էլ արժանացել է Քայլիի հիացմունքին։



© NEWS.am STYLE