Մայա Պողոսյանը ներկայացել է առանց դիմահարդարման

13:29   11 օգոստոսի, 2019

El ամսագրի գլխավոր խմբագիր, գեղեցկուհի շիկահեր Մայա Պողոսյանը, ով բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում հետեւորդների հետ կիսվում է գեղեցիկ լուքերով, ցուցադրում է հանգիստը, ամուսնու եւ որդու հետ ժամանցը։

Այս անգամ Մայա Պողոսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր էջի հետեւորդներին ներկայացել է հմայիչ կերպարում։ Նա առանց շպարի է, կրում է կանաչ երանգի լողազգեստ, ճերմակ զգեստ, կերպարը համալրել է արեւայի ակնոցով։ Լողափնյա կադրին կից գեղեցկուհին ռուսերեն լեզվով կատարել է հետեւյալ գրառումը․ «Մենք երջանիկ ենք այնքան ժամանակ, մինչ մեր ուղեղներում չի առաջանում հարցը՝ երջանի՞կ ենք արդյոք մենք»։

Ավելի վաղ Մայան իր լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր հմայիչ, ամառային կերպարում։ Մայան կրում էր տոպ, կիսաշրջազգեստ եւ բարձրակրունկներ։ Կադրին կից նա ռուսերեն լեզվով կատարել էր հետեւյալ գրառումը․ «Ապագան պատկանում է նրանց, ովքեր հավատում են իրենց երազանքի գեղեցկությանը»։

Գլխավոր լուսանկարը՝ davtyanphoto



© NEWS.am STYLE