Էպատաժային Նատաշա Կորոլյովայի լողազգեստով պարը (վիդեո)

14:31   11 օգոստոսի, 2019

Նատաշա Կորոլյովայի փարթամ կազմվածքը հանգիստ չի տալիս նրա երկրպագուներին։ Վիետնամում հանգստի ժամանակ երգչուհին լողազգեստով ցուցադրել է կազմվածքը՝ տեսանյութ հրապարակելով իր Instagram-ում։ Հոլովակում Նատալյան կապույտ բիկինիով ու վերնազգեստով պարում է լողափին, իսկ պարի ժամանակ պտտվելը թույլ է տալիս գնահատել Կորոլյովայի մարմինը բոլոր կողմերից։

View this post on Instagram

A post shared by Наташа Королева (@koroleva__star) on

Տեսանյութի սկզբում երգչուհին պառկած է ճոճանակի վրա։ 46-ամյա արտիստուհին հրապարակմանը կից թողել է հեշթեգերում նշել է #երիտասարդությանսիմվոլ եւ #անուշիկ բառերը:

Բոլորովին վերջերս երգչուհի Նատաշա Կորոլյովան համացանցը «պայթեցրել էր» մերկ լուսանկարով, իսկ Տարզանը շփոթեցրել է հետեւորդներին՝ Instagram-յան էջում լուսանկար տեղադրելով, որում լողազգեստի կրծկալն օգտագործել էր որպես ակնոց։ Այս լուսանկարների շարքը համալրել է եւս մեկը, որում Տարզանը կնոջը չորացրել է իր մեջքին։ 

«Ջրահարս եմ բռնել. այժմ նրան չորացնում եմ արեւին»,- լուսանկարը մակագրել էր Սերգեյ Գլուշկոն։ 



© NEWS.am STYLE