Լիզ Հերլիի որդին կրկնօրինակել է նրա մերկացած մեջքով սադրիչ կերպարը

18:22   11 օգոստոսի, 2019

Հոլիվուդյան աստղ Էլիզաբեթ Հերլիի 17-ամյա որդին՝ Դեմիանը, սկսել է կրկնօրինակել մոր լեգենդար, ապա առօրյա ու լողափնյա կերպարները։ Նրանց նմանությունն ակնհայտ է, որն էլ տղային թույլ է տալիս համարձակ շարունակել սկսածը։

Դեմիանն իր Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է 24 ժամ, ինիչց հետո ջնջվում է, կիսվել է նոր լուսանկարով։ Կադրում երիտասարդը նմանակել է մոր սադրիչ կերպարը․ մերկացած մեջք, տեսախցիկին կիսաշրջված կերպարանք, մինչեւ գոտկատեղն իջեցված վերնազգեստ։

Картинки по запросу лиз херли

«Եւս մեկը», - կադրին կից հակիրճ գրել է Դեմիանը՝ ակնարկելով մոր հետ նմանությունը։

Նշենք, որ օրերս Էլիզաբեթ Հերլիի որդին՝ Դեմիանը, 25 տարի անց կրկնօրինակել էրմոր լեգենդար զգեստը։



© NEWS.am STYLE