8 հազար դոլար արժողությամբ հյուրանոցային համար եւ նոր ընկեր՝ Աննա Սեդոկովային

10:11   12 օգոստոսի, 2019

Աննա Սեդոկովան ամառային հանգիստն անց է կացնում Թուրքիայում՝ Maxx Royal Kemer հյուրանոցում, որում մեկ գիշեր անցկացնելն (ուշադրություն) սկսվում է 8 հազար դոլարից։ Երգչուհուն, որպես հավելում թանկարժեք համարին, «հասել է» նաեւ նոր ընկեր, որի անունն առայժմ հայտնի չէ։ Իհարկե, պապարացիներին հաջողվել է զույգին «բռանցնել» զբոսանքի ընթացքում։ Լուսանկարը հրապարակել է «Только никому...» Telegram-յան ալքիը։

Սա այն դեպքում, երբ օրերս Աննան իր միկրոբլոգում խոսել է այն մասին, որ երբեմն հարկավոր չէ բաժանումից անմիջապես նետվել նոր հարաբերությունների գիրկը… Իբրեւ ավելի լավ է սպասել։

«Հնարավոր է՝ երբեմն հարկավոր է դադա՞ր վերցնել եւ մի փոքր սովածանալ, նախքան հարաբերություններից հարաբերություններ ցատկելը, եւ այդ դադարում ոչ մի վատ բան չկա»,- գրել է Սեդոկովան, որը, հնարավոր է, այդպես է պատկերացնում սպասման ընթացքը՝ որպեսզի ձանձրալի չլինի, նախընտրում է ինչ-որ մեկի հետ սպասել…



© NEWS.am STYLE