The Muse-ի մենակատար Մեթյու Բելամին ամուսնացել է գեղեցկուհի մոդելի հետ

11:07   12 օգոստոսի, 2019

Լավ նորություն լեգենդար Muse խմբի երկրպագուների համար, որի 41-ամյա մենակատար Մեթյու Բելամին եւ 29-ամյա մոդել Էլ Էվանսն ամուսնացել են։ Սիրահարները հավատարմության երդում են տվել Խաղաղ օվկիանոսի ափին՝ Մալիբուում։

Ամուսինները հասցրել են երկրպագուների հետ կիսվել արարողության կադրերով։ «Միստր եւ միսիս Բելամի»,- Instagram-յան էջում կարճ գրել է Մեյթուն։

Կադրում նորապսակները ներկաների ծափահարությունների ներքո քայլում են գեղեցիկ արահետով, որը զարդաված է բնական ծաղիկներով։ Հարսնացուն ավանդական սպիտակ զգեստ է ընտրել, փեսացուն նախապատվություն էր տվել բաց գույնի կոստյումին։

Բրիտանացի երաժիշտի եւ ամերիկացի մոդելի սիրավեպի մասին հայտնի է դարձել չորս տարի առաջ։ Նրանք սկսել են հանդիպել Բելամիի եւ Քեյթ Հադսոնի բաժանումից կարճ ժամանակ անց։

Մեթյուն որդի ունի՝ Բինգեմը, որն այժմ ութ տարական է։ Լեգենդար երաժիշտի նոր ընտրյալը կարողացել է ընկերանալ ոչ միայն տղայի, այլեւ նրա աստղային մայրիկի հետ։



© NEWS.am STYLE