ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   14 օգոստոսի, 2019

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր առողջությունը կտրականապես կհրաժարվի համապատասխանել ձեր ռոմանտիկ ծրագրերին եւ ինչ-որ կերպ բավարարել ձեր սիրահարված հոգու պահանջները: 

ՑԼԵՐ 

Այսօր սիրելին հակված չի լինի հասկանալ ձեզ կես բառից։ Այդ պատճառով աշխատեք առավելագույնս պարզ եւ հասանելի խոսել: 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Այսօր պետք է կարեւոր քայլի դիմեք ձեր սիրելիի հետ հարաբերություններում: 

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր կիմանաք, թե ձեր սիրելին որքանով է կախված ձեզանից, ինչից դուք անչափ կվախենաք: Դուք նույնիսկ ցանկություն կունենաք նրանից հեռանալու, որպեսզի դադարեք նրա համար այդքան մեծ նշանակություն ունենալ։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր դժվարությամբ կհասկանաք, թե սիրելին ինչ ցանկություններ ունի: Ամենայն հավանականությամբ, նա նույնպես չգիտի: 

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր անձնական կյանքում անհարթությունների դեպքում աստղերը հուշում են խորհուրդ հարցնել այն մարդուց, ով անձնապես չի ճանաչում ձեր սիրելիին եւ առաջին անգամ է իմանում ձեր կյանքի դժվարությունների մասին:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր հեշտ չի լինի սիրելիին բացատրել, թե ինչ եք զգում իրականում եւ ինչ արձագանք եք նրանից սպասում: 

ԿԱՐԻՃՆԵՐ

Լավ կլինի ավելի մեղմ վերաբերվեք ձեր ընտանիքի անդամների որոշումներին: Դուք դրանց լուրջ չեք վերաբերվում, բայց չարժե այդպես անել:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Պետք է հասկանաք, թե ինչպիսի մոտեցում է պետք ցույց տալ սիրելիին: Դա կօգնի, որ էլ ավելի ամրապնդեք ձեր հարաբերությունները:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ամեն ինչ պետք է անել կշռադատված: Նախքան որեւէ քայլ ձեռնարկելը, մանրամասն մտածեք հետեւանքների մասին:

ՋՐՀՈՍՆԵՐ

Աղջիկներ, պետք չէ գնել կասկածելի սնունդ: Անգամ, եթե դրա տեսքը ձեզ շատ է գրավում, բայց երբեք այն չեք փորձել, մի գնեք… հնարավոր է այսօր այն լավ չանդրադառնա ձեր օրգանիզմի վրա:

ՁԿՆԵՐ

Եթե ձեր հարաբերություններում վաղուց որեւէ լուսավոր բան չեք նկատել, զգոն եղեք` այսօր լույսը կայցելի նաեւ ձեզ: Իսկ եթե ձեր կյանքում միշտ ամեն ինչ հարթ է եղել, օրը խոստանում է իսկական տոնի վերածվել:

 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE