Լիլիթ Բաբասյանն անճանաչելի կերպարում

23:26   11 օգոստոսի, 2019

Ալեքսանդր եւ Լիլիթ Բաբասյաններ ամուսնական զույգը շատ ակտիվ է սոցցանցերում: Յուրաքանչյուրն իր հերթին իրենց միկրոբլոգներում հրապարակում է, թե աշխատանքային, թե ընտանեկան, թե այս կան այն հարցի շուրջ իր տեսակետը եւ հանդես է գալիս հրապարակումներով:

Իր Instagram-ում հրապարակված լուսանկարում Լիլիթը ներկայացել է անճանաչելի կերպարում։ Կադրում նա գանգուր վարսերով է, կրում է ամառային վերնաշապիկ, պիջակ։  Հրապարակմանը կից սննդաբանը կատարել է հետեւյալ գրառումը․ «Ի՞նչ կասեք այս ոճիս մասին»։

Օրեր առաջ տեղադրված լուսանկարում Լիլիթը սեւ հագուստ էր կրում, որը համադրել էր նուրբ վզնոցի հետ։ Կերպարն ամբողջացրել էր արտահայտիչ շպարը։ «Եթե ինքդ քո մեջ չսպանես ալարկոտությունը, երբեք չես հասնի երազանքիդ»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE