Մայլի Սայրուսը բաժանվել է Լիամ Հեմսվորթից եւ «բռնվել» աղջկա հետ համբուրվելիս (ֆոտո)

12:16   12 օգոստոսի, 2019

Ամերիկացի 26-ամյա երգչուհի Մայլի Սայրուսը եւ ավստրալացի 29-ամյա դերասան Լիամ Հեմսվորթը հայտարարել են բաժանվելու մասին։ Ինսայդերները հայտնել են, որ զույգն արդեն մի քանի շաբաթ է՝ միայն չի ապրում, իսկ Մայլին հանել է հարսանեկան մատանին՝ այդ կերպ հասկացնելով, որ վերջնականապես բաժանվել է Լիամից, հայտնում է Daily Mail-ը։

Ճիշտ է, երգչուհին երկար ժամանակ չի տանջվել. նա տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է բիկինիով պարել, սակայն օգտատերերին ցնցել է նրա կրքոտ համբույրը բլոգեր Քեյթլին Քարթերի հետ, որը վերջերս բաժանվել է Քեյթլին Ջենների որդուց։ Պապարացիներին հաջողվել է նրան լուսանկարել գրկախառնվելիս ու համբուրվելիս։ Մայլին եւ Քեյթլինը պատկերված են բիկինիով, ինչն ավելի մեծ գրավչություն է հաղորդում լուսանկարին։

Մայլի Սայրուսի եւ Լիամ Հեմսվորթի ամուսնությունը տեւել է ընդամենը յոթ ամիս։ Հուլիսին երգչուհին խոստովանել է, որ չի տեղավորվում «կարծրատիպային կանանց» մասին պատկերացումների մեջ։ Սայրուսը հայտարարել է, որ սեռական հակում ունի կանանց նկատմաբ, թեեւ ամուսնացած է Հեմսվորթի հետ։

Картинки по запросу майли сайрус getty

Լուսանկարները՝ Getty Images, Backgrid, Filmmagic



© NEWS.am STYLE