«Կյանքը փոխվում է, երբ մենք ենք փոխվում». Անահիտ Սիմոնյանը՝ նուրբ կերպարում

10:47   12 օգոստոսի, 2019

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներակայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկն արտահայտիչ շպարով է. ընդգծված են շուրթերն ու աչքերը։ «Կյանքը փոխվում է, երբ մենք ենք փոխվում»,- հրապարակումը ռուսերենով մակագրել է երաժիշտ Հայկոյի կինը։ Մեկնաբանություններում հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են արել Անահիտ Սիմոնյանին։ «Տիկիկ», «հիասքանչ»,- գրել են նրանք։

Ավելի վաղ Անահիտ Սիմոնյանը ներկայացել էր գայթակղիչ կերպարում։ Նա սպիտակ տոպ որ կրում եւ մեծ ակնոց։ Մեկնաբանությունների հատվածում նա գրել էր․ «Ես հիացած եմ այս լուսանկարչով»։ Հրապարակմանը կից հետեւորդները նրան նմանեցրել էին Քիմ Քարդաշյանին։



© NEWS.am STYLE