Լուսինե Թովմասյանի ջերմ լուսանկարները

11:39   12 օգոստոսի, 2019

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը, որն օրեր առաջ երկրորդ անգամ մայր է դարձել, կիսվել է ջերմ լուսանկարներով։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարկված լուսանկարներից մեկում պատկերված է Լուսինեի գեղեցկուհի դուստրը՝ Արիանան։ Փոքրիկը նկարում է։ Մյուս լուսանկարում Լուսինեն պատկերված է որդու հետ։ «Ողջույն, կիրակի»,- մեկնաբանություններում գրել է նա։

Օրեր առաջ գեղեցկուհին հրապարակել էր որդու առաջին լուսանկարը։ Ջերմ ընտանեկան լուսանկարի մեկնաբանություններում Լուսինեն գրել էր. «Լույս աշխարհ եկավ նա... նա, ով այնքան սպասված եւ այնքան սիրված էր, որ չի կարող անգամ պատկերացնել։ Մեր հրաշք եւ երջանկություն... շնորհակալ ենք, որ ընտրեցիր հենց մեզ եւ փոխեցիր մեր կյանքի ընթացքն ու իմաստը։ Սիրում ենք քեզ անսահման, մեր Ալեք 04.08.2019»։

Գլխավոր լուսանկարը՝ @pargev_aydinyan_photography



© NEWS.am STYLE