Հունական կղզում հանգստի ընթացքում կողոպտել են գեղեցկուհիներ Ջիջի եւ Բելլա Հադիդներին

15:11   12 օգոստոսի, 2019

Հունական Միկոնոս կղզում հանգստի ընթացքում տհաճ միջադեպ է տեղի ունեցել ամերիկացի քույրեր եւ սուպերմոդելներ Ջիջի եւ Բելլա Հադիդների հետ։ Շքեղ վիլայից, որը վարձակալել էին քույրերը, գողություն են կատարել։ Գողերն ամեն ինչ իրար են խառնել, տարել դիզայներական հագուստ, արեւային ակնոց, պայուսակներ եւ թանկարժեք իրեր։  

TMZ-ն հայտնում է, որ 24-ամյա Ջիջի Հադիդը եւ 23-ամյա Բելլան կասկածում են, որ գողությամն առնչություն ունի վիլան սպասարկող անձնակազմի անդամներից մեկը, որը մուտք ունի այնտեղ։ Քույրերը ոստիկանություն են դիմել, սակայն նրանց խոսքով՝ բողոքին անհրաժեշտ խանդավառությամբ չեն վերաբերվել։

хадид

Տեղի ունեցածի մասին Ջիջի Հադիդը հայտնել է Instagram-յան երկրորդ էջում։ Հրապարակման մեջ սուպերմոդելը հայտարարել է, որ երբեք չի վերադառնա Միկոնոս, իսկ հետեւորդներին խորհուրդ է տվել «գումարը որեւէ այլ վայրում ծախսել»։

Gisposable հաշիվը մոդելը բացել է այս ամռանը, այնտեղ նա լուսանկարներ է տեղադրում անձնական արխիվից։ Էջն այս պահին հաստատված չէ։

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE