«Իսկ ինչպիսին է խորովածն այնտեղ...». «Պարեր աստղերի հետ» նախագածի ժյուրիի նախագահը պատմել է Հայաստանում հանգստի մասին

13:11   12 օգոստոսի, 2019

«Պարեր աստղերի հետ» («Танцы со звёздами») հեռուստանախագծի ժյուրիի նախագահ, պարող, բալետմայստեր, պարի համաշխարհային խորհրդի փոխնախագահ եւ «Մոսկվայում վիեննական պարահանդեսի» գլխավոր պարուսույց Ստանիսլավ Պոպովը եղել է ամբողջ աշխարհում։ «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում նա պատմել է, որ սիրում է Հայաստանում լինել, եւ ինչով է վտանգավոր հայկական ճաշկերույթը։ Պոպովը նշել է, որ մեկ շաբաթ առաջ է վերադարձել Հայաստանից։

«Շատ եմ սիրում հանգստանալ այդ երկրում։ Տեղի ճաշկերույթը հետեւյալ տեսքն ունի՝ կանաչի, ոչխարի պանիր, քաղցր լոլիկ, խորոված, տապակած ճուտ, եւ այս ամենն ուղեկցվում է հրաշալի գինիներով։ Իսկ ինչպիսին է այնտեղ խորովածը՝ խոզի մսից պատրաստված խորոված եւ հայկական քաբաբ»,- պատմել է Պոպովը։

Հայտնի բալետմայսերը նաեւ զվարճալի պատմություն է ներկայացրել, որն ամբողջությամբ բնութագրում է հայ ազգի վերաբերմունքը ճաշկերույթին։ «Հիշում եմ՝ 1975թ.-ին կնոջս հետ համամիութենական մրցույթի էինք պատրաստում Հայաստանից չորս պարողների։ Աշխատանքը ծրագրված էր տասն օրվա համար, առավոտյան ժամը իննից շարունակվում էր մինչեւ կեսօր եւ երեկոյան ժամը վեցից՝ մինչեւ ինը։ Օրվա ընթացքում ազատ ժամանակը՝ ճաշի ընդմիջում։ Միշտ ուտում էինք տարբեր մասնավոր ռեստորաններում՝ Երեւանի քաղաքամերձ բնակավայրերում, սարերում եւ լճերում։ Միայն պատկերացրեք այդ ճաշկերույթը՝ վեց ժամ խորովածով, քաբաբով եւ հայկական կոնյակով։

Արդեն երկրորդ օրը կազմակերպիչներին ասացի, որ մեզ համար շատ դժվար կլինի աշխատել այդ տեմպով։ Ստացա հետեւյալ պատասխանը. «Թանկագինս, եթե ընթրիքը խանգարում է աշխատանքին, մենք կչեղարկենք աշխատանքը»»։ 

Լուսանկարները՝ Ստանիսլավ Պոպովի աձնական արխիվից, «ՌԻԱ Նովոստի»



© NEWS.am STYLE