«Մարդուն կարելի է ներել ամեն ինչ, եթե...». Հասմիկ Խոջյանի հմայիչ լուսանկարն ու պատասխանները

14:46   12 օգոստոսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը, որը վերջին շրջանում նկարահանվում էր «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում, կիսվել է հմայիչ լուսանկարով եւ մի շարք հարցերի պատասխանել։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) դերասանուհին անդադարձել է հետեւորդների հարցերին։ Ի պատասխան նրանցից մեկի նկատառմանը, որ նոր սանրվածքը շատ գեղեցիկ է, դերասանուհին լուսանկար է տեղադրել, որում վառ, կիպ զգեստ է կրում եւ գրեթե շպարված չէ։ Հարցին, թե ինչը երբեք չի ների, Հասմիկ Խոջյանը պատասխանել է. «Մարդուն կարելի է ներել ամեն ինչ, եթե նա գիտակցաբար ընդունում է իր սխալը կամ թերացումը...»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին կանաչ գույնի շապիկ էր կրում եւ արտահայտիչ շպար էր ընտրել, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Հասմիկ Խոջյանը կտրել էր մազերն ու ավելի մուգ գույն ընտրել։ «Գուշակեցի՞ք իմ նորությունը։ Հավանեցի՞ք իմ նոր սանրվածքը»,- մեկնաբանություններում գրել էր նա՝ օգտագործելով «ինչ-որ նոր բան» հեշթեգը։



© NEWS.am STYLE