«Մի փունջ երազանք մեր Միլայի համար». Սիլվա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

15:42   12 օգոստոսի, 2019

Երգչուհի Սիլվա Հակոբյանը, որն օրեր առաջ է մայր դարձել, կիսվել է ջերմ տեսանյութով։

Instagram-յան էջում հրապարակված կարճ հոլովակում երիտասարդ մայրիկը պատկերված է ամուսնու հետ։ Նրանք գույնզգույն փուչիկներ են բաց թողնում երկինք։ «Մի փունջ երազանք մեր Միլայի համար»,- մեկնաբանություններում գրել է Սիլվա Հակոբյանը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Silva Hakobyan (@silvahakobianofficial)

Հիշեցնենք՝  ընտանիքի համալրման մասին Սիլվան հայտնել էր Insragram-ում արված գրառմամբ։ Նա ջերմ ընտանեկան լուսանկար էր հրապարակել ամուսնու հետ, որի մեկնաբանություններում գրել էր. «Բարի գալուստ աշխարհ, մեր հրաշք Միլա»։

Ավելի վաղ երգչուհին առաջին լուսանկարն էր հրապարակել դստեր հետ։ Կադրում Սիլվան գրկել էր դստերը, որը բաց վարդագույն երանգի զգեստ էր կրում։ «Մայր ու դուստր»,- այս հեշթեգն էր օգտագործել երիտասարդ մայրիկը։



© NEWS.am STYLE