«Հիասքանչ». Աստղիկ Սաֆարյանը՝ կարճ ու ոճային շրջազգեստով

18:45   12 օգոստոսի, 2019

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը, որը միշտ առանձանանում է իր ոճային կերպարներով, նոր լուսանկար է հրապարակվել, որն արվել է Իսպանիայում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում հմայիչ երգչուհին պատկերված է գեղեցիկ ծաղիկների ֆոնին։ Նա նախշազարդ, կարճ շրջազգեստ է կրում, որը համադրել է մուգ կապույտ տոպի հետ։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են թողել։ «Գեղեցկուհի», «Յուրաքանչյուր նկարում էլ ավելի լավը»,- գրել են նրանք։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարներում Աստղիկ Սաֆարյանը բիկինի էր կրում։ Նախշազարդ լողազգեստն ընդգծում էր նրա իդեալական կազմվածքը, իսկ կերպարն ամբողջացնում էր խոշոր արեւային ակնոցը։ «Մտածեցի՝ եթե հիմա սենց նկար չունենամ, 59-ում դժվար թե ունենամ»,- մեկնաբանություններում կատակել էր հմայիչ երգչուհին։ Մյուս լուսանկարը մակագրելիս Աստղիկ Սաֆարյանը նշել էր, որ ամառն իր եղանակն է։ Երգչուհու էջը ողողված էր հաճոյախոսություններով։ «Շքեղ», «գեղեցկուհի», «շատ գեղեցիկ եք, գեղեցկությունը պետք չէ թաքցնել»,- գրել էին հետեւորդները։



© NEWS.am STYLE