Մոսկվայում մահացել է դիջեյ եւ «Playboy»-ի մոդել Ժաննա Ռասկազովան

17:04   12 օգոստոսի, 2019

Մոսկվայում 29 տարեկան հասակում մահացել է դիջեյ եւ մոդել Ժաննա Ռասկազովան, հայտնում է РЕН ТВ-ն։

Ըստ որոշ տվյալների՝ օգոստոսի 11-ի երեկոյան նրա ինքնազգացողությունը վատացել է, նա կորցրել է գիտակցությունը։ Շտապօգնություն է հրավիրել, սակայն նրա կյանքը չի հաջողվել փրկել։

Ըստ նախնական տեղեկատվության՝ Ռասկազովան մահացել է թմրամիջոցների գերդոզավորման արդյունքում։

Մահացած մոդելը 29 տարեկան էր։ Նա հայտնի դիջեյ էր, հետաքրքրվում էր երաժշտությամբ եւ սերֆինգով։ Մի քանի տարի առաջ Ժաննան «Playboy» ամսագրի վարկածով ամսվա աղջիկ է ճանաչվել։



© NEWS.am STYLE