Արփի Գաբրիելյանը՝ մեղմ կերպարում

19:43   12 օգոստոսի, 2019

Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, նաեւ երգչուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է տեղադրել՝ ցույց տալով իր ամառային կերպարը։

Իր միկրոբլոգի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Արփին սեւ վերնաշապիկ է կրում։ Նա նախապատվություն է տվել նուրբ շպարին. ընդգծված են շուրթերն ու աչքերը։ Հմայիչ երգչուհին լուսանկարը չի մեկնաբանել։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Արփին ներկայացրել էր իր ամառային կերպարը։ Դերասանուհին սպիտակ վերնաշապիկ էր կրում, սեւ տաբատ, ինչպես նաեւ սպիտակ երանգի վերնազգեստ։ Ամառային կերպարն ամբողջացնում էին սեւ գույնի սպորտային կոշիկներն ու փոքրիկ պայուսակը։ Հրապարակմանը կից Արփին գրառում չէր կատարել։



© NEWS.am STYLE