Իսկ սկանդալ եղե՞լ է. Նարգիզի եւ Մաքսիմ Ֆադեեւի վեճը «PR» քայլ են անվանել

22:11   12 օգոստոսի, 2019

Երաժշտական քննադատ Ալեքսանդր Վոլկովը կարծում է, որ երգչուհի Նարգիզ Զակիրովայի եւ Մաքսիմ Ֆադեեւի MALFA պրոդյուսերական կենտրոնի շուրջ սկանդալը PR քայլ է, հայտնում է Ura.ru-ն։

Похожее изображение

«Իրավիճակը նման է մտածված PR քայլի։ Երկուսն էլ, անխոս, տաղանդավոր երաժիշտներ են, եւ այս անհամաձայնությունը կարող է օգտակար լինել նրանց»,- հայտարարել է Վոլկովը։ Ընդ որում, քննադատը նշել է, որ հարկավոր է ուշադրություն դարձնել արտիստների երաժշտական մասին, ոչ թե սկանդալներին։ «Կարելի է գնահատել երաժշտությունը, սանրվածքը, իսկ սկանդալները հարկավոր չէ»,- պարզաբանել է Վոլկովը։

Նա ենթադրել է, որ Նարգիզը կարող է սկսել աշխատել սեփական նյութի վրա։ «Եթե նա սկսի երգեր գրել, ինչու ոչ։ Հնարավոր է՝ նա ինչ-որ ուրվագիր ունի»,- եզրափակել է քննադատը։

ֆադեւեի MALFA պրոդյուսերական կենտրոնը խզել է երգչուհի Նարգիզի հետ պայմանագիրը։ Արտիստի խոսքով՝ Ֆադեեւն արգելել է կատարել երգերը, որոնք գրվել են երաժիշտի կողմից եւ հյուրախաղերի կազմակերպիչներին ելույթների չեղարկման մասին նամակներ է ուղարկում։ Փրոմոութեր Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Ֆադեեւը Նարգիզի հետ համագործակցությունը դադարեցրել է ալկոհոլի նկատմամբ նրա հակման պատճառով։



© NEWS.am STYLE