26-ամյա Մայլի Սայրուսը եւ 29-ամյա Լիամ Հեմսվորթը բաժանվելու մասին որոշում են կայացրել ամուսնությունից ընդամենը ութ ամիս անց։ Բաժանումն արդեն իսկ մեկնաբանել են աստղերի ներկայացուցիչներն եւ ինսայդերները, իսկ այսօր Լիամն առաջին անգամ անդրադարձել է այդ թեմային։
«Հերեւաններ» սերիալի եւ «Քաղցած խաղեր» ֆիլմի աստղը մամուլի մեծ ուշադրությունից թաքնվել է եղբոր՝ Քրիսի՝ Բայրոն բեյում գտնվող բնակարանում։ Դա տեղի է ունեցել, երբ նախօրեին համացանցում էին հայտնվել Լիամի կնոջ՝ դերասանուհի եւ երգչուհի Մայլի Սայրուսի լուսանկարները։ Իտալիայում հանգստի ընթացքում Մայլին լողափին կրքոտ համբուրվել է 30-ամյա Քեյթլին Քարթերի հետ։
«Դուք պարզապես չեք հասկանում՝ ինչ է դա։ Ես չեմ ցանկանում խոսել այդ մասին, ընկեր»,- Լիամի խոսքերը մեջբերել է Daily Mail-ը։ Ականատեսները նկատել են, որ զբոսանքի ընթացքում Լիամը վշտացած ու ճնշված տեսք է ունեցել եւ գրեթե չի հանել արեւային ակնոցը։
Լուսանկաները՝ Getty Images