Բնական ու գեղեցիկ. Սոնա Ռուբենյանի լուսանկարը

21:49   12 օգոստոսի, 2019

Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում երգչուհին սեւ շապիկ է կրում, որը համադրել է խոշոր արեւային ակնոցի հետ։ Կերպարն ամբողջացնում է պարզ սանրվածքը, իսկ մեկնաբանություններում Սոնան գրել է. «Աշխատանք, աշխատանք, աշխատանք»։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում երիտասարդ երգչուհին սեւ հագուստ էր կրում, որը համադրել էր խոշոր աքսեսուարների հետ՝ վզնոց եւ ականջօղ։ Սոնան նախապատվություն էր տվել պարզ սանրվածքին եւ նուրբ դիմահարդարմանը։ Հետեւորդները երգչուհուն բազմաթիվ հաճոյախոսություններ էին շռայլել՝ գնահատելով նրա գեղեցկությունը։



© NEWS.am STYLE