«Ազդեցիկ». Արմինկայի շքեղ կերպարը

22:43   12 օգոստոսի, 2019

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր երեկոյան կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին շքեղ կերպարում է. նա երկար, սպիտակ զգեստ է կրում, որն ընգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Երգչուհին արտահայտիչ շպարով է եւ պատկերված է ելույթի ընթացքում։ Մեկնաբանություններում նա հետեւորդներին հարց է ուղղել, որոնք չեն մոռացել հաճոյախոսություններ գրել նրան։ «Ազդեցիկ»,- մեկնաբանություններում գրել են նրանք։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր քրոջ հետ։ Լուսանկարներն արվել էին Կատալինա կղզում։ Արմինկան հրապարակումն ուղեկցել էր ջերմ գրառմամբ։ «Կյանքում լինում են անփոխարինելի մարդիկ։ Ահա նրանցից մեկն իմ կյանքում»,- նշել էր երգչուհին։



© NEWS.am STYLE