Դիանա Գրիգորյանը՝ նուրբ, ամառային կերպարում

10:45   13 օգոստոսի, 2019

Սցենարիստ, հաղորդավարուհի, նաեւ դերասանուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր մեղմ ամառային կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Դիանան բաց գույնի տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ շապիկի հետ։ Կերպարն ամբողջացրել է նուրբ դիմահարդարումը, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Դիանա Գրիգորյանը ներկայացել էր հմայիչ կերպարում։ Նա սեւ, երկարափեշ զգեստ էր կրում, որը համադրել էր բարձրակրունկների հետ։ Մեկնաբանություններում Դիանան գրել էր․ «Կյանքում շատ​ հարվածներ կարող ես ստանալ, կյանքի ապտակներից մեծանում ենք, հասունանում, ուժեղանում, դառնում ավելի իմաստուն: Կյանքի միջանցքում կանգնած` անդադար միջանցիկ քամու տակ գտնվելով, հաճախ ենք հիվանդանում, արատավոր երեւույթները հաճախ դիպչում են ուժեղ մարդկանց, քանզի միայն իրենք կարող​ են ելք գտնել: Կյանքի միջանցքն այնքան «միջանցիկ» է, որ ափսոս են ժամերն ավելորդ վատնել: Գնահատենք Մեզ տրված այս փոքրիկ միջանցքը եւ ապրենք Մաքուր` մաքուր ​ բոլոր առումներով»:

Լուսանկարը՝ Մելս Փաշինյանի



© NEWS.am STYLE