Տոպ, լայն փողքերով տաբատ. Հասմիկ Խոջյանի լուսանկարը

11:42   13 օգոստոսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։  

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին լայն փողքերով սեւ տաբատ է կրում, որը համադրել է դեղին տոպի հետ։ Հասմիկը պարզ սանրվածք է ընտրել, սակայն լուսանկարները մեկնաբանված չեն։

Ավելի վաղ դերասանուհին իր միկրոբլոգում պատասխանել էր հետեւորդների հարցերին։ Ի պատասխան նրանցից մեկի նկատառմանը, որ նոր սանրվածքը շատ գեղեցիկ է, դերասանուհին լուսանկար էր տեղադրել, որում վառ, կիպ զգեստ էր կրում եւ գրեթե շպարված չէր։ Հարցին, թե ինչը երբեք չի ների, Հասմիկ Խոջյանը պատասխանել էր. «Մարդուն կարելի է ներել ամեն ինչ, եթե նա գիտակցաբար ընդունում է իր սխալը կամ թերացումը...»։



© NEWS.am STYLE