«Արձակուրդ». Անուշիկ Ալավերդյանի ոճային կերպարը՝ Թբիլիսիից

13:13   13 օգոստոսի, 2019

Երգչուհի Անուշիկ Ալավերդյանի կիսվել է նոր լուսանկարով, որն արվել է Վրաստանում։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում հմայիչ երգչուհին ոճային կերպարում է. նա բաց գույնի տաբատ է կրում, որը համադրել է վառ տոպի հետ։ Կերպարն ամբողջացրել է նուրբ շպարը։ «Արձակուրդ»,- այս հեշթեգն է օգտագործել երգչուհին՝ նշելով նաեւ, որ լուսանկարն արվել է Թբիլիսիում։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին սպիտակ շապիկ էր կրում, որը համադրել էր ջինսե շորտի հետ։ Կերպարն ամբողջացրել էր սեզոնի ամենանորաձեւ պայուսակը: Անուշիկ Ալավերդյանը նախապատվություն էր տվել մեղմ շպարին, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Երգչուհին նշել էր, որ լուսանկարն արվել է Գեղարդում, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Ամառ»։



© NEWS.am STYLE