Ինչպես է Տիգրան Քեոսայանի՝ առաջին ամուսնության ընթացքում ծնված դուստրը «փչացրել» խորթ քրոջ մանկական տոնը

12:14   13 օգոստոսի, 2019

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ընտանեկան շրջապատում նշել է վեցամյա դստեր՝ Մարիանայի ծննդյան օրը։ Տոնն, իսկապես ուրախ, ջերմ ու բարի է ստացվել։ Ճիշտ է, Մարիանայի եղբայրը՝ փոքրիկը Բագրատն, ակնհայտորեն դժգոհ է, որ խորթ քույրը՝ Սաշան (Տիգրան Քեոսայանի դուստրը, որը լույս աշխարհ է եկել առաջին ամուսնության ընթացքում), ինչպես ինքն է արտահայտվել, «փչացրել է մանկական տոնը»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Маргарита Симоньян (@_m_simonyan_)

«Շարունակում ենք նշել Մարիանայի վեցամյակը։ «Տժժացնում են» իմ ավագ քույրն ու Տիգրանի ավագ դուստրը։

- Ահա, փչացրին մանկական տոնը»,- խոժոռադեմ արձանագրեց Բագրատը...»։

Այսպիսի հրապարակում է արել Մարգարիտա Սիմոնյանն Instagram-ում՝ տեղադրելով տեսանյութը, որում երկու համակրելի աղջիկներ պարում են մանակական երեկույթին։ Ընդ որում, երջանիկ հայրիկը կարծես երեխաներից քիչ չի ուրախացել։ Տոնի թեման, ըստ ամենայնի, դինոզավրերն էին, եւ «հրավիրված» նախապատմական կենդանին ակնհայտորեն ուրախացրել է Տիգրան Քեոսայանին։ «Դինոզավրին հրավիրել ենք երեխաների համար, բայց ուրախանում է հայրիկը»,- գրել է Մարգարիտա Սիմոնյանը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Маргарита Симоньян (@_m_simonyan_)

Բացի այդ՝ RT-ի գլխավոր խմբագիրը սրտառուչ լուսանկար է հրապարակել երեխաների հետ (ինչպես միշտ, նրանց դեմքերը փակելով արեւի տեսքով սմայլիկներով) ու գրել. «-Մայրիկ, իսկ Մարոն գիտի՞, որ իմ ծննդյան օրն է։

-Իհարկե։ Քեզ ձեռքով է անում փորիկում, ուզո՞ւմ ես ձեռք տալ»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Маргарита Симоньян (@_m_simonyan_)

Հիշեցնենք՝ Քեոսայան-Սիմոնյան աստղային զույգը սպասում է երրորդ երեխայի ծնունդին։ Տիգրան Քեոսայանը դերասանուհու հետ ամուսնության ընթացքում երկու դուստր է ունեցել՝ Սաշան եւ Քսենիան։



© NEWS.am STYLE