Կարճ զգեստով ու երկարաճիտ կոշիկներով. Սիարան հիացրել է երկրպագուներին

16:14   13 օգոստոսի, 2019

33-ամյա երգչուհի Սիարան ներկայացրել է իր ոճային կերպարը, որը կարող է իդեալական դառնալ միջոցառումների համար։ Լոսանջելեսյան На Beautycon LAի-ին երգչուհին ներկայացրել է սպիտակ, կարճ զգեստով եւ երկարաճիտ կոշիկներով։

Երկու երեխաների մայրը միջոցառման համար ընտրել է Acler ապրանքանիշի կարճ զգեստը, որը խորը լանջաբացվածք ունի։ Երգչուհին զգեստը համադրել է սեւ երկարաճիտ կոշիկների հետ, որոնք ընդգծել են նրա երկար ու սլացիկ ոտքերը։

Երգչուհու մազերն ուղիղ հարդարված էին, նա նախապատվություն է տվել թեթեւ դիմահարդարմանը։ Որպես աքսեսուար՝ նա միայն մի քանի մատանի էր կրում։ Երգչուհու ոճային կերպարը դուր է եկել նրա երկրպագուներին, ինչի մասին նրանք հայտնել են մեկնաբանություններում։ «Գեղեցկուհի եւ ավելորդ ոչինչ», «Պարզապես շլացնող», «Երազում եմ այդպիսի կազմվածք եւ մազեր ունենալու մասին»,- գրել են հետեւորդները։

Աղբյուրը՝ Graziamagazine

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE