Միշտ ոճային. Արփինե Հովհաննիսյանի նոր լուսանկարն ու հետաքրքիր մեկնաբանությունը

15:15   13 օգոստոսի, 2019

ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կարողանում է միշտ ոճային լինել եւ առանձնանալ իր էլեգանտ կերպարներով։

Այս անգամ եւս նա հետաքրքիր կերպար է ընտրել։ Facebook-յան էջում հրապարակված լուսանկարներում Արփինե Հովհաննիսյանը սպիտակ շապիկ է կրում եւ ջինսե ժիլետ։ Ոճային կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ խոշոր ու վառ ականջօղեր, ժամացույց եւ նուրբ վզնոց։ Նա նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին։ Մեկնաբանություններում Արփինե Հովհաննիսյանը կատակել է՝ գրելով. «Բա գիտեիք ամբողջ կյանքս.... ջինս չե՞մ հագել»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Արփինե Հովհաննիսյանը ներկայացել էր դասական կերպարում։ Նա միջին երկարության շրջազգեստ էր կրում եւ սպիտակ վերնազգեստ։ Արփինե Հովհաննիսյանը նախապատվություն էր տվել մեղմ շպարին, կրում էր սեւ բարձրակրունկ կոշիկներ եւ գեղեցիկ աքսեսուարներ։ «Աշխատանքային։ Նույն տեղում՝ տարբեր օրեր»,- գրել էր նա։  

Լուսանկարները՝ Լիլիան Գալստյանի



© NEWS.am STYLE