Տաթեւիկ Ադումյանը՝ շքեղ ու էլեգանտ կերպարում

18:16   13 օգոստոսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը նոր լուսանկար է հրապարակել ու ներկայացրել իր շքեղ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին երեկոյան զգեստ է կրում, որը խորը լանջաբացվածք ունի եւ ընդգծում է գեղեցիկ կազմվածքը։ Դերասանուհին զգեստը համադրել է բաց գույնի բարձրակրունկ կոշիկների հետ, կերպարն ամբողջացրել է գեղեցիկ սանրվածքը։ «Երեկվա մասին»,- մեկնաբանություններում գրել է Տաթեւիկ Ադումյանը։ Լուսանկարն, ակնհայտորեն, դուր է եկել նրա հետեւորդներին, որոնք բազմաթիվ հաճոյախոսություններ են արել դերասանուհուն։ «Դուք միշտ հիասքանչ եք, շատ էլեգանտ ու ոճային»,- գրել է նրանցից մեկը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին ներկայացել էր յուրօրինակ կերպարում։ Լուսանկարում Տաթեւիկն գանգուր վարսերով էր, վառ դիմահարդարմամբ, կերպարն ամբողջացնում էին մեծ ականօղերը։ Կադրին կից դերասանուհին գրել էր․ «Կոկո Շանելն ասել է․ «Գեղեցկությունը սկսվում է այն պահից, երբ որոշում ես ներդաշնակ լինել ինքդ քեզ հետ»։



© NEWS.am STYLE