«Հայացքս ֆոտոխցիկին, բայց միտքս Երեւանում». Զարուհի Բաբայան

19:45   13 օգոստոսի, 2019

Երգչուհի Զարուհի Բաբայանը վերջերս ընտանիքի հետ հանգստի էր մեկնել, որտեղից արդեն իսկ հասցրել է մի քանի լուսանկար հրապարակել։

Instagram-յան էջում տեղադրված նոր կադրերի մեկնաբանություններում երգչուհին նշել է, որ Հայաստանն ուրիշ է։ Երգչուհին դեղին, պուտավոր զգեստ է կրում եւ խոշոր արեւային ակնոց։ «Շատ եմ սիրում ծով, շոգ, բայց ոնց համեմատում եմ, Հայաստանն ուրիշ է։ (հայացքս ֆոտոխցիկին, բայց միտքս Երեւանում)»,- մեկնաբանություններում գրել է հմայիչ երգչուհին։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին գունավոր, երկար զգեստ էր կրում, որը համադրել էր ցածրակրունկ կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացնում էին գլխազարդը, խոշոր ականջօղերը եւ արտահայտիչ շպարը։ Երգչուհու հետեւորդները գնահատել էին լուսանկարը՝ բազմաթիվ հաճոյախոսություններ գրելով, իսկ նրանցից մեկը կատակել էր, որ եթե երգչուհին որոշի, որ այն այլեւս պետք չէ, կարող է իրեն տալ։ «Այն շքեղ է»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE